ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գալիք ԱԺ ընտրություններում կիրականացնի դիտորդական առաքելություն
00:00, February 1, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գալիք ընտրությունների ընթացքում կիրականացնի դիտորդական առաքելություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ իրավապաշտպան կազմակերպության 26 ներկայացուցիչներ անցել են ատեստավորում: «Նոյեմբերին մարզերում 24-ն անցել են ատեստավորում և ստուգարք են հանձնել` ստացել են վկայական, որը նրանց իրավունք է տալիս դիտորդական առաքելություն իրականացնել, երկու ներկայացուցիչ էլ Երևանում են անցել ատեստավորումը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, որպեսզի տեղական իրավապաշտպան կազմակերպություններն ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնեն, պետք է ունենան համապատասխան դասընթացներն անցած և վկայական ստացած անդամներ: