ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ պացիենտների հարցերով իրավական մասնագետի թափուր հաստիքի համար
12:14, July 1, 2013 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններԱշխատանքային պարտականություններ
- Թմրամիջոցներից կախվածություն ունեցող և սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող) մարդու իրավունքների մշտադիտարկման իրականացում (հարցումներ և ԶԼՄ մոնիթորինգ)
- Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց պաշտպանվածության վիճակի վերլուծություն, զեկույցի պատրաստում, ՀՀ նարկոլոգիական կլինիկաներում առկա խնդիրների վերհանում, համապատասխան առաջարկությունների ներկայացում
- Թմրամիջոցներից կախվածություն ունեցող և սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ազգային եւ միջազգային իրավական ակտերի բազայի պարբերաբար թարմացում
- Թմրամիջոց գործածող անձանց իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական օրենսդրության ուսումնասիրում, համապատասխան օրենսդրական առաջարկությունների նախագծերի մշակում
- Անհրաժեշտության դեպքում օժանդակել կազմակերպության իրավախորհրդատուներին՝ թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց խախտված իրավունքների վերականգնման նպատակով
- «Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի» մշտադիտարկում (մոնիթորինգ)
- Թվարկված աշխատանքային պարտականությունները սպառիչ չեն և կարող են ընդգրկել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն թմրամիջոցներից կախվածություն ունեցող և սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության իրականացման համար
Անհրաժեշտ կարողություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (ցանկալի է)
- Մոնիթորինգի իրականացման հմտություններ
- Վերլուծական հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն (ցանկալի է)
- Թմրամոլության և սոցիալ-հոգեբանական հաշմանդամության վերաբերյալ մինիմալ գիտելիքների իմացություն
- Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտին և սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենսդրության իմացություն (առողջապահական բնագավառի օրենսդրության, քրեական, քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերի տիրապետում),
- ՄԱԿ-ի կոնվենցիաների իմացություն (ցանկալի է)
- Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքների իմացություն
- Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
- Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
- Պատրաստակամություն պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները, ինչպիսիք են սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող (հոգեկան առողջության խնդիներ ունեցող) և թմրամիջոց գործածող անձինք
Ցանկացողներին խնդրում ենք ինքնակենսագրական (Resume) և հետաքրքրվածության նամակ (Motivation letter) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով sgharaghashyan@hcav.am կամ անձամբ ներկայացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ` ք. Վանաձոր, Տ. Մեծի 59 հասցեով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ` 2013 թ. հուլիսի 10-ը: