Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
00:00, August 20, 2007 | Հայտարարություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՀՀ ոստիկանությունը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` տեղեկատվությունն ազատորեն տարածելու սահմանադրական իրավունքի իրականացմանը:
Դա կատարվել է 2007 թ. օգոստոսի 18-ին Վ.Սարգսյանի անվան մարզադաշտում Համահայկան 4-րդ խաղերի բացման արարողության Ժամանակ, երբ ակտիվ քաղաքացիների մի խումբ տարածել է քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Արման Բաբաջանյանի նկարներով եւ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջով թռուցիկներ: Ոստիկանները, այդ թվում բարձրաստիճան, շրջափակել են թռուցիկ տարածողներին եւ բռնության կիրառմամբ նրանցից խլել են թռուցիկները: Չբավարարվելով դրանով` թռուցիկ տարածողների մի մասին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, իսկ մյուս մասին` բռնի ուժով մի քանի ժամ անօրինական պահել են մարզադաշտում:
Մենք դատապարտում ենք իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքների բռնի ոտնահարման գործողությունը եւ պահանջում ենք խստագույն պատասխանատվության ենթարկել պաշտոնատար դիրքը չարաշահած իրավապահներին:
Քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնող խումբ
«Չորսի» պաշտպանության խումբ