Մամուլի ասուլիս «Ուրբաթ» ակումբում
00:00, February 16, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Քրեակատարողական հիմնարկներ2011 թ. փետրվարի 17-ին` ժամը 13:00-ին, «Ուրբաթ» ակումբում հրավիրվում է մամուլի ասուլիս:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ` Արթուր Սաքունցը և խմբի անդամ` Էդմոն Մարուքյանը մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացնեն «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ` Նիկոլ Փաշինյանի արտաքին աշխարհի հետ շփման` նամակագրության և ՔԿՀ-ի վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքի իրացման վերաբերյալ դիտորդական խմբի հրատապ հաշվետվությունը, ինչպես նաև կպատասխանեն նշված խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն
իրականացնող դիտորդական խմբի նախագահ,
Արթուր Սաքունց