Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը՝ հուլիսի 16-ին
14:36, July 2, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԱրաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ քննեց Մատաղիսի գործով հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները:
Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով հայցվորները որպես ապացույց ներկայացրել էին Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցները «Իրավունք» շաբաթաթերթի եւ Aravot.am կայքում հրապարակված եւ ilur.am-ին տված հարցազրույցի տեսագրությունը:
Հայցվորներից Արայիկ Զալյանը տեսանյութի մասին կարծիք հայտնեց, որ այն պատրաստված է դեկտեմբերի տասնութին, երբ կայացվել էր իրենց արդարացման դատավճիռը եւ պնդեց, որ Գ. Ջհանգիրյանը, ամենայն հավանականությամբ, այդ հարցազրույցը կազմակերպել էր իր տանը՝ միտումնավոր նրանց վիրավորելու համար: Առարկեց Գ. Ջհանգիրյանի պաշտպան Վահե Հովսեփյանը. «Ինչ կապ ունի՝ որտեղ է եղել՝ տանը, դրսում, թե՝ այլուր:
Ինչպես մյուս ապացույցների , այս ապացույցի վերաբերյալ էլ պնդում ենք մեր դիրքորոշումը, այստեղ միտում չի եղել վիրավորելու»: Հայցվոր Ա. Զալյանն էլ պնդեց՝ միտումնավոր վիրավորելու դիտավորություն ենք տեսնում: Դատարանը լսեց կողմերի կարծիքները եւ հրապարակեց հաջորդ դատական նիստի օրը: Հուլիսի տասնվեցին կհրապարակվի դատական վճիռը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/07/02/261278/