Մարդու իրավունքների մոնիտորինգ
00:00, July 11, 2007Հուլիսի 19-ին Վանաձորի «Լոռի» հանգստյան տանը կմեկնարկի «Մարդու իրավունքների մոնիտորինգ» թեմայով 7-օրյա դասընթացը:
Այն հանդիսանում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվող 5-րդ դասընթացը:
Մասնակիցներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 16 կամավորներ՝ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներից:
Որպես ուսուցանողներ՝ ներգրավված են Ագնեշկա Կլասովսկան և Զենոն Կոլոդզեյը Լեհաստանի Մարդու իրավունքների Հելսինկյան Հիմնադրամից:
Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորելու են մոնիտորինգի իրականացման մեթոդները, մեխանիզմները, տիրապետելու են տեղեկատվության հավաքման և մշակման միջոցներին:
Նախատեսվում է դասընթացի արդյունքում ձևավորել 3 մոնիտորինգային խմբեր, որոնք օգոստոս ամսվա ընթացքում, ըստ մշակված պլանի, պետք է իրականացնեն մոնիտորինգներ ծերանոցում, մանկատանը և հոգեբուժարանում:
Մոնիտորինգի արդյունքները ներկայացվելու են գրքույկի տեսքով:
Դասընթացն իրականացվում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամի Երևանի գրասենյակի և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ: