Մարտի 1-ի զոհերի քառասնօրեքը
00:00, April 9, 2008 | Մամլո հաղորդագրություններ | Կյանքի իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ապրիլի 9-ին 2008թ-ի մարտի 1-ին Երեւանում բախումների հետեւանքով զոհերի քառասնօրեքը հիշատակեց սև ժապավեններով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ապրիլի 9-ին դադարեցվեց իրավախորհրդավության նպատակով քաղաքացիների ընդունելությունը:
Կազմակերպության բոլոր աշխատակիցները, թևերին սև ժապավեններ կապած, այցելեցին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Մարտիմեկյան անմեղ զոհերի հիշատակը նրանք հարգեցին ծաղիկներով, որոնք դրվեցին եկեղեցու բակում 1937թ. քաղաքական բռնություների հետևանքով զոհվածների հուշարձաններին: Միաժամանակ կազմակերպության աշխատակիցները մասնակցեցին անմեղ զոհերի հիշատակին եկեղեցում մատուցվող պատարագին և մոմ վառեցին:
Առավոտյան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատուհանների վանդակաճաղերին սեւ ժապավեններ էին փակցվել՝ որպես հիշատակի հարգման օր: