Միջնորդությունը մերժվել է
00:00, October 4, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարության այսօր Վարչական դատարանում մտավ դատաքննության փուլ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է տրամադրել 2009 թ. ՀՀ զինված ուժերում մահացած ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների թիվը, նրանց անուն-ազգանունները եւ հասցեները:
ՊՆ մերժել էր տեղեկատվության տրամադրումը`պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը «ՀՀ ՊՆ-ի գաղտնագրման ենթակա ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանի համաձայն համարվում է գաղտնիք:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց հայցվորի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը, իրենք միջնորդություն են ներկայացրել, արդյոք նախարարի հրամանը գրանցված է Արդարադատության նախարարությունում, թե` ոչ: Սակայն դատավորը միջնորդությունը մերժել է:
Դատական հաջորդ նիստի մասին կտեղեկացվի լրացուցիչ: