Նախարարը հանդիպեց քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ
07:04, February 22, 2012 | Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներԱյսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հերթական անգամ հանդիպեց նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ:
Նախարարը նախ ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները, իրականացված և իրականացվելիք քայլերն ու ծրագրերը, ապա լսեց դիտորդական խմբի անդամներին և խմբի ղեկավար Արթուր Սաքունցին, ովքեր ներկայացրեցին իրենց կարծիքով հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Նախարար Հրայր Թովմասյանը հավաստիացրեց խմբի անդամներին, որ քաջատեղյակ լինելով առկա բոլոր խնդիրներին, կարծում է, թե դատաիրավական բարփոխումների արդյունքում կլուծվի դրանց էական մասը: Միևնույն ժամանակ, պարոն Թովմասյանը կարևորեց դիտորդական խմբի անաչառ վերահսկողությունը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը նախարարության հետ, որ հնարավորություն կտա օպերատիվորեն վերհանել բոլոր խնդիրները և թերությունները, քննարկել դրանք հաղթահարելու ձևերն ու ուղիները:
Ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ հնարավորինս համատեղել ջանքերը ոլորտում առկա խնդիրները վերհանելու և համապատասխան լուծումներ տալու համար:
Աղբյուրը՝ http://www.moj.am/hy/news/item/2012/02/21/observ/#.T0SRmxVGYh4.facebook