Նկարները խոսում են բառերի փոխարեն
14:21, June 28, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԲռնության և պատերազմի հետևանքով միլիոնավոր ընտանիքներ զրկվել են իրենց տներից:
Փախստականների նույնիսկ մեկ անօթևան ընտանիքն արդեն իսկ չափազանց շատ է:
Որպես ողջ աշխարհում հունիսի 20-ին նշվող Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ներդրում, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպել է լուսանկարների ցուցահանդես Հայաստանում բնակվող փախստականների վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է բաձրացնել Հայաստանում և հատկապես Լոռու մարզում ապաստան գտած փախստականների մասին իրազեկվածության մակարդակը: Այս նպատակին հասնելու համար ներառվել են նաև ցուցահանդեսի նկարներում պատկերված անձանց մասին պատմող նյութեր: Նրանց մասին ներկայացվող տեղեկատվությանը զուգահեռ ներկայացվում են ամբողջ աշխարհում և Կովկասյան տարածաշրջանում բնակվող փախստականների վերաբերյալ ընդհանուր տվյալներ:
«Բռնագաղթ – փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի բացումը կայացավ հունիսի 22-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Ցուցահանդեսն արժանացավ մի շարք լրատվամիջոցների և բազմաթիվ աշակերտների ուշադրությանը: Միջոցառմանը ներկա էին մոտ 100 մարդ, ովքեր ներկայացնում էին տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, Վրաստան, Իսպանիա, Իտալիա և Գերմանիա:
«Ինձ իսկապես շատ դուր եկավ, թե ինչպես են այդ սև և սպիտակ նկարները կարողացել ներկայացնել հիմնահարցի մարդկային կողմը: Ես գաղափար անգամ չունեի, որ Հայաստանում այսքան շատ փախստականներ կան»,-ասում է Խաղաղության կորպուսի կամավոր Դեբրա Թեյլոր-Քըրեգը՝ ԱՄՆ-ից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է բոլոր հետաքրքրված քաղաքացիներին «Բռնագաղթ-փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին, որը կտևի մինչև հունիսի 28-ը:
Միջոցառումը կազմակերպվել էր Այրեքս (Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ) կազմակերպության աջակցությամբ՝ Եվրոպական Կամավորական Ծառայության (ԵԿԾ) կամավորների կողմից, որոնք «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում ապրում և աշխատում են Վանաձորում: