Նյութերի նախապատրաստական փուլը կշարունակվի
00:00, January 22, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Կյանքի իրավունք2011 թ. հունվարի 21-ին Լոռու մարզի դատախազությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը՝ Թաթուլ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ նյութերը ոչ օբյեկտիվ նախապատրաստելու վերաբերյալ, ուղարկել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին:
Դատախազը նշել է, որ անհրաժեշտ է հանգամանորեն ստուգել դիմումի մեջ հիշատակված հանգամանքները, պարզել բոլոր տեղեկատվությունների սկզբնաղբյուրը եւ բացատրություններ վերցնել Թաթուլ Հակոբյանի մորից եւ նրա կողմից հիշատակված բոլոր անձանցից, կատարել բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտություն:
Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի դատախազին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող Թաթուլ Հակոբյանի մահվան փաստի կապակցությամբ օբյեկտիվ քննություն չիրականացնելու վերաբերյալ: