Շարունակվում է տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով գործի քննությունը
00:00, August 29, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. օգոստոսի 30-ին` ժամը 17:05-ին, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում /ք. Երևան, Գ.Նժդեհի 23, նիստերի դահլիճ 9, դատավոր՝ Ա.Աբովյան/ նշանակված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի՝ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննության շարունակությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից պահանջում է տրամադրել տեղեկատվություն 2008 թ. մինչ օրս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված խուզարկությունների թույլտվության մասին որոշումների եւ նշված ժամանակահատվածում խուզարկությունների միջնորդությունները մերժելու մասին որոշումների պատճենները:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր պահանջվող տեղեկատվության տրամադրումը: