Պահանջում ենք վերանայել Մատաղիսի գործը. տուժողի ծնող
18:17, January 14, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում սպանված Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի գործով դատավարության արդյունքում գրեթե տասը տարի անց՝ 2012-ի դեկտեմբերի 18-ին, դատարանն արդարացրեց սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝ հանցագործության հետ առնչություն չունենալու հիմքով:
Թեև Հովսեփ Մկրտումյանի հայրը արդարացի է համարում որոշումը, սակայն Վերաքննիչ դատարան բողոքարկման են դիմել Ռոման Եղիազարյանի հորեղբայրն ու մայրը՝ պահանջելով, որ մեկ անգամ ևս ամբողջությամբ վերանայվի գործը: Նրանք համարում են, որ մարդասպանները Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանն են: Հիմա Ռոման Եղիազարյանի հորեղբոր՝ Արթուր Եղիազարյանի և մոր՝ Գոհարի հույսը դատախազությունն է. նրանք արդարություն են պահանջում, և իրենց պահանջն այն է, որ մարդասպանները նորից ճաղավանդակներում հայտնվեն:
Տիկին Գոհարը պատմեց, որ ընտրությունների քոզարշավի ժամանակ հանդիպել է Սերժ Սարգսյանին, վերջինս ասել է՝ սպասենք մինչև դատավարությունը վերջանա, որից հետո մյուս դատավարություն կսկսվի:
Նրանք բերել էին տեսաձայնագրություն, որտեղ Ռազմիկ Սարգսյանը ցուցմունք է տվել և պատմել՝ ինչպես է կատարել սպանությունը:
Հայկուհի Եղիազարյանի՝ Ռոման Եղիազարյանի հորաքրոջ խոսքով՝ դատավարությունը եղավ, բայց մեղավորներ չկան, մեղադրյալները ազատվել են դատարանի դահլիճից, և եթե Ռազմիկ Սարգսյանի ծնողը հայտարարում է, որ կեղծ ցուցմունք է տվել Ռազմիկ Սարգսյանը, պետք է պարզել՝ ո՞վ է ստիպել կեղծ ցուցմունք տալ, ինչո՞ւ չեն քննում, ինչո՞ւ են Ռազմիկ Սարգսյանին բաց թողել, ո՞վ է նրան խոշտանգել:
Ըստ նրա՝ դատավարության ընթացքին հետևելիս տեսել են՝ ինչպես է Զարուհի Փոստանջյանը սեթևեթանքով քայլում, պաշտպանում մարդասպաններին. «Մազերը այն ժամանակ պռճոկած պետք է լինեի»,- ասաց հորաքույրը՝ գոռալով, թե զարմանում է անգրագետ դատավորների վրա, որոնք կոծկում են գործը: Եթե Իվան Գրիգորյանն է մեղավոր, թող Իվանին դատապարտեն.
«Այ անգրագետներ, դուք մինչև հիմա չորոշեցիք՝ ո՞վ է սրա հետում կանգնած, ովքե՞ր են մեղավոր»,- ասաց Ռոմանի հորաքույրը՝ ավելացնելով, որ իրենք արյուն չենք ծախսում: Նրանք նշեցին, որ Իվան Գրիգորյանին վերջին անգամ տեսել են տարիներ առաջ դատարանում:
Նրանք համաձայն են զինդատախազների որոշմանը, որ երեք տղաները մարդասպան են:
Ռոման Եղիազարյանի հորեղբայրը՝ Արթուր Եղիազարյանը համոզված է, որ մարդասպանը Ռազմիկ Սարգսյանն է: Մեր այն դիտարկմանը, որ 2006-ին գործի նկատմամբ վերաբերմունք է փոխվել. սկզբում համաձայն են եղել մյուս տուժողի ծնողի հետ, հետո վերաբերմունք են փոխել, նրանք պատասխանեցին, որ երբեք իրենց դիրքորոշումը չեն փոխել և սկզբից էլ մտածել են, որ երեքն են մեղավոր:
Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_society_149628.html
Նոր զարգացումներ «Մատաղիսի գործ»-ով (տեսանյութ)
«Զարուհի Փոստանջյանի մազերը պիտի պռճոկած լինեի». սպանված զինծառայողի հարազատ (Տեսանյութ)
Մատաղիսի գործով հայտնվել է ձայնասկավառակ
Քաղաքական ուժերը շահ ունեին «Մատաղիսի գործում», կարծում է սպանված զինվորի մայրը
«Զարուհի Փոստանջյանի մազերը պիտի պռճոկած լինեի». սպանված զինծառայողի հարազատ
«Ջհանգիրյանի կաբինետում էլ Ռազմիկ Սարգսյանը ցուցմունք է տվել»
«Մատաղիսի» գործով տուժածի իրավահաջորդներ. Մենք արյուն չենք ծախում (տեսանյութ)