Ջանքերի միավորում – փախստականներին օգնելու լավագույն միջոց
00:00, July 19, 2008 | Հակամարտություններից տուժածների իրավունքներՓախստականների հիմնախնդիրներով զբաղվող Կրինգո ցանցի անդամ 15 կազմակերպություններ մշակել և հանրությանն են ներայացրել «Փախստականի ուղեցույց» գրքույկը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ
2008թ. հուլիսի17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:
Շնորհանդեսին մասնակցում էին ցանցի անդամ հանդիսացող կազմակերպություններ, տեղական ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Փախստականի ուղեցույց»-ը Հայաստանում առաջին ձեռնարկն է, որն ուղղված է փախստականների սոցիալական և իրավական պաշտպանության, առողջապահության, կրթության և մշակույթի հարցերին:
Ըստ Կրինգո ցանցի երևանյան հենակետի համակարգող Ինեսսա Բալուղյանի՝ գիրք կազմողները հուսով են, որ այսուհետ այն կօգնի փախստականներին՝ իմանալու իրենց իրավունքները և գտնելու բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհները, քանի որ կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փախստականների գրեթե մեծ մասի խնդիրները ստեղծվել են իրենց իրավունքներին տեղյակ չլինելու պատճառով:
Գիրքը հրատարակվել է հայերեն և ռուսերեն լեզուներով, որոնք տարածվում են ցանցի անդամ կազմակերպությունների միջոցով:
«Այս գիրքը նվիրվել է Կրինգո ցանցի ստեղծողներից մեկի՝ Կարեն Ասատրյանի հիշատակին, քանի որ այն ստեղծվել է նրա մտահղացմամբ»: