Ռազմական բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի համար հայտարարություն
12:46, November 5, 2013 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, Հայտարարություններ2013 թ-ին աշնանային զորակոչի ընթացքում ուսումնասիրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների, զինծառայողների բժշկական հետազոտության եզրակացության ակտերը, զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ այլ փաստաթղթեր եւ ըստ նշված փաստաթղթային տվյալների՝ կազմել զինվորական ծառայությանը զորակոչիկների կամ զինծառայողների պիտանիության վերաբերյալ եզրակացություն:
Անհրաժեշտ հմտություններ
- Զորակոչի, զինծառայության կազմակերպման վերաբերյալ օրենսդրությանը տիրապետում
- ՀՀ զինված ուժերում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- վերլուծական հմտություններ
- հաղորդակցվելու հմտություններ
- հայերեն և ռուսերեն լեզվի գերազանց իմացություն
- համակարգչային գիտելիքներ
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) հետեւյալ էլ-փոստի հասցեով. asadikyan@hcav.am մինչեւ 2013 թ-ի նոյեմբերի 15-ը կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հասցե՝ Տիգրան Մեծի 59, ժամը 9:30-18:30-ը: