ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
00:00, February 6, 2007 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԼինելով իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ՝ պահանջում եմ Ձեզանից և Ձեր կառավարությունից՝ հարգելու և աջակցելու ՌԴ-ում իրավապաշտպանների աշխատանքը, որոնք խաղաղ կերպով օգտվում են ազատ արտահայտվելու իրենց իրավունքից և իրականացնում են օրինական և արժեքավոր աշխատանք:
Ես մասնավորապես մտահոգված եմ «Ռուս-չեչենական Բարեկամական Հասարակություն» ՀԿ-ի փակման փորձերի կապակցությամբ, որը ուսումնասիրում է Հյուսիսային Կովկասում մարդու իրավունքների վիճակը և իրականացնում է Չեչնիայում զինված բախումից տուժածների համար մարդասիրական նախաձեռնություններ:
Հետևաբար, ես կոչ եմ անում Ձեզ և Ձեր կառավարությանը՝
* թույլ տալ «Ռուս-չեչենական Բարեկամական Հասարակություն» ՀԿ-ին ազատորեն իրականացնելու իրենց օրինական և արժեքավոր աշխատանքը
* խուսափել «Ռուս-չեչենական Բարեկամական Հասարակություն» ՀԿ-ի անդամներին հետապնդելուց՝ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվելու համար
* վերանայել սահմանափակումներ ունեցող ՀԿ նոր օրենսդրության կիրառումը
* հանդես գալ բաց հայտարարությամբ՝ ի աջակցություն իրավապաշտպանների և անկախ լրագրողների
Հարգանքներով՝
Արթուր Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ