Ռոբերտ Քոչարյանի իրավունքներն էլ պետք է պաշտպանել
00:00, July 18, 2008 | Մամլո հաղորդագրություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց, որ իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպանության ժամանակ որեւէ խտրականություն չպետք է դնի. լինի դա քաղաքական դիրքորոշում, կուսակցական պատկանելիություն կամ այլ բան:
Օրինակ` համաժողովրդական շարժումը մտադիր է Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանում պատասխանատվության կանչել:
«Եթե Ռոբերտ Քոչարյանը անհիմն կալանավորվի կամ մեղադրվի, մենք կպաշտպանենք նրա իրավունքները», հայտարարեց Արթուր Սաքունցը եւ հիշեցրեց Գագիկ Ջհանգիրյանի օրինակը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Մատաղիսի գործով բազմաթիվ անգամ քննադատել է այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ զինդատախազության մոտ բողոքի ակցիա կազմակերպել:
«Այսօր Գագիկ Ջհանգիրյանը կալանավորված է քաղաքական հայացքների համար եւ մենք պաշտպանում ենք նրա իրավունքները», հայտարարեց Արթուր Սաքունցը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.hra.am/arm/?page=issue&id=18532