Սերոբն իրեն շատ էլ լավ է զգում
00:00, July 23, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներԻսկ նրա պաշտպանի նպատակը բնավ Սերոբին արդարացնելը չէ…
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացավ մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննությունը:
Անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող, Ախթալայի Մեթըլ Փրինս ընկերության սեփականատեր, սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործը դատարանն սկսեց քննել հուլիսի 6-ին: Այդժամանակ, մեղադրյալ Սերոբ Տեր-Պողոսյանը հրաժարվեց դատարանի դահլիճ մտնել, քանի դեռ այնտեղ էին ֆոտոլրագրողներն ու իրենց «կամերաները»: Դատական այս նիստն էլ նախորդի նման անցավ դռնփակ ռեժիմով:
Լրագրողների հետ զրույցում մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը տեղեկացրեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանն իրեն շատ լավ է զգում` թե հոգեպես, և թե ֆիզիկապես.
– Շատ նորմալ վիճակում է. համենայնդեպս ինձ մոտ այդպիսի տպավորություն է: Արտաքին տեսքից ճնշվածություն չեմ նկատում: Կոկիկ հագնված է, բարձր տրամադրությամբ դատական դահլիճում նստած է: Հոգեբանորեն ընկճված մարդու տրամադրություն չկա նրա մոտ,- ասաց Հովսեփ Սարգսյանը:
Զրուցեցինք նաև Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպանի հետ, ինչից պարզվեց, որ պաշտպանի նպատակը ոչ թե Սերոբ Տեր-Պողոսյանի արդարացմանը հասնելն է, այլ.
– Ուղղակի մենք իրավական օգնություն ենք ցույց տալու: Պաշտպանի խնդիրը անձին իրավաբանական օգնություն ցույց տալն է,- կրկնեց պաշտպանը:
Ժամը 12-ին սկսված դատական նիստն ավարտվեց 18:20-ին: Մեղադրող կողմ հանդիսացող Հովսեփ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ դատաքննության պրոցեսում որպես ապացույց դիտել են առկա տեսանյութերը: Դատական նիստին եկած 2 տուժողից ժամանակի սղության պատճառով հարցաքննել են միայն մեկին:
Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right50981.html
Էդվարդ Արզումանյան, Վանաձոր