«Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիր
12:14, September 18, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Աշխատանքային իրավունքներ«Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիր
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ իրականացնում են «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման և դատավարությունների բնագավառում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել երիտասարդ իրավաբանների տեսական և գործնական վերապատրաստում` վեցամսյա ժամանակահատվածում, որը ներառում է մի շարք դասընթացներ և քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության տրամադրման հնարավորություն:
Ծրագրի մասնակցության համար կարող են դիմել Վանաձոր քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետի 3-4 կուրսերի ուսանողները կամ վերջին 2 տարիների շրջանավարտները:
Մասնակցության համար պետք է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիպլոմի (ավարտական կուրսի ուսանողների դեպքում ուսանողական գրքույկի լրացված էջերի պատճենները) և կից նամակ` համապատասխան փորձի և շահագրգռվածության շարադրմամբ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. սեպտեմբերի 27-ը:
Փաստաթղթերը կարող եք ուղարկել` achatinyan@hcav.am հասցեին:
Հարցերի դեպքում դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
«Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակ
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 63/18