Վանո Եղիազարյանն ընդդեմ Արթուր Սաքունցի գործով դատաքննությունը շարունակվում է
00:00, December 8, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Բ.Գրիգորյան, նիստերի դահլիճ 2) նշանակված է Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գործով դատաքննությունը:
Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Վանո Եղիազարյանը գտնում է, որ Արթուր Սաքունցի կողմից 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթին տրսրւված հարցազրույցում նշված արտահայտությունները վնաս են հասցնում իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին:
Գյուղապետը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել Արթուր Սաքունցին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը: