Վերաքննիչ դատարանը նույն գործով որոշում կկայացնի երրորդ անգամ
00:00, October 20, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2010 թ. հոկտեմբերի 21-ին, ժամը` 14:00-ին, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Լոռու մարզի դատախազության բողոքի հիման վրա քննության է առնվելու ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը:
Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Լոռու մարզի դատախազության դեմ ներկայացված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը:
Դատարանի որոշմամբ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվեց կայացնել որոշում քննիչի կողմից քաղաքացու բնակարանն առանց դատարանի որոշման խուզարկելու փաստի առթիվ ներկայացված հաղորդման կապակցությամբ եւ որոշման օրինակը տրամադրել հաղորդում ներկայացրած կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում երրորդ անգամ, մինչ այդ երեք որոշում էլ կայացվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: