Փոստատարները` ընտրություններին ընդառաջ
12:46, February 1, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքԹրանսփարենսի Ինթերնեյշնլ Հակակոռուպցիոն կենտրոն-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նախաձեռնել են հետաքրքիր մի ակցիա: Այսպես կոչված, «փոստատարները» երկու ամսում անցնելու են ամբողջ Հայաստանով, ընտրողներից հավաքելու են առնվազն 800 հարց ավելի քան 150 բնակավայրերում՝ ուղղված ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուներին:
Ինչպես իր Ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ապա այդ հարցերը ուսումնասիրվելու են, խմբավորվելու եւ օգտագործվելու «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով հեռարձակվելիք հաղորդումների ժամանակ՝ տրվելու են թեկնածու կուսակցություններին եւ դաշինքներին:
Աղբյուրը՝ http://www.zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=677126092