Քրեակատարողական վարչության եւ Արդարադատության նախարարության հաղորդագրությունները հակասում են միմյանց
00:00, February 18, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Քրեակատարողական հիմնարկներ2011 թ. փետրվարի 16-ին Քրեակատարողական վարչությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակած հայտարարության վերաբերյալ, իսկ 2011 թ. փետրվարի 18-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ի տատասխան ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականանցնող խմբի հրատապ հաշվետվության:
Այս երկու հաղորդագրություններում հերքվում է այն հանգամանքը, որ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունի իր ծրարները անձամբ հանձնելու իր փաստաբանին եւ ՔԿՀ-ում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցին:
Սակայն այս երկու հաղորդագրությունների մեջ կա էական հակասություն: Քրեակատարողական վարչության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է՝ «…դիտորդական խմբի ղեկավար Ա.Սաքունցը նշված նամակները պահանջել է ոչ աշխատանքային օր, իսկ այդ օրերին քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումները չեն աշխատում և փաստացի անհնարին է նամակնեը հանձնել, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն դրանք պետք է հաշվառվեն համապատասխան մատյանում», իսկ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է. «… Ա.Սաքունցի այցելության օրը` 12.02.2011թ., Ն.Փաշինյանի դիմումների և նամակների գրանցման կամ դրանք ընդունելու մասին արձանագրություն կազմելու վերաբերյալ որևէ առաջարկ վերջիններիս կողմից չի եղել»:
Կից ներկայացվում է Քրեակատարողական վարչության եւ ՀՀ արդարադատության նախարարության հաղորդագրությունները: