Երևանի քաղաքապետարանի դեմ հայցի քննությունը կշարունակվի այսօր
09:24, July 3, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 3-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Երևանի քաղաքապետարանի դեմ Երևանի բնակիչ Գ. Սիմոնյանի հայցի քննությունը:
Գ. Սիմոնյանին իր բնակարանի պատշգամբի պատը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերի 11-ին վարչական տույժի է ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով:
Քաղաքացին որոշումը բողոքարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, սակայն վերջինս անփոփոխ է թողել Ա․ Մարտիրոսյանի որոշումը:
Որոշումը վերացնելու պահանջով Գ. Սիմոնյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել է ՀՀ Վարչական դատարան:
Գործը դատաքննության փուլում է: