«Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիր
10:54, September 2, 2014 | Համատեղ, Հայտարարություններ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ իրականացնում են «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների բնագավառում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել երիտասարդ իրավաբանների տեսական և գործնական վերապատրաստում` վեցամսյա ժամանակահատվածում, որը ներառում է մի շարք դասընթացներ և քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության տրամադրման հնարավորություն:
Ծրագրի մասնակցության համար կարող են դիմել Վանաձոր քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետի 3-4-րդ կուրսերի ուսանողները կամ վերջին 2 տարիների շրջանավարտները:
Մասնակցության համար պետք է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիպլոմի պատճեն (ավարտական կուրսի ուսանողների դեպքում ուսանողական գրքույկի լրացված էջերի պատճենները) և կից նամակ` համապատասխան փորձի և հետաքրքրվածության շարադրմամբ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2014 թ. սեպտեմբերի 15-ը:
Փաստաթղթերը կարող եք ուղարկել` achatinyan@hcav.amհասցեին:
Հարցերի դեպքում դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռ.՝ 093-81-92-75 Անի Չատինյան