ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու տհաճ հարցերի պատասխանել
10:55, September 2, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱՄՆ-ի հայցով Երևանի օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին Հայաստանի իշխանությունների կողմից Մոսկվա վերադառնալու թույլտվություն տալը ծանր կարող է նստել Հայաստանի վրա:
Մասնավորապես Հայաստանին կարող են մեղադրել միջազգային քրեական հանցավորությունը պարտակելու մեջ, էլ չենք խոսում այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից կարող են ՀՀ ֆինանսական ներհոսքերի լուրջ կրճատումներ լինել, տարբեր ծրագրերում բարդություններ: Զենքի ապօրինի առևտրի և փողերի լվացման մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացուն Հայաստանից այդքան հեշտությամբ լքել թույլ տալը կարող է լուրջ վնաս հասցնել նաև երկրի վարկանիշին:
Իրավապաշտպանները վստահեցնում են, որ որևէ դեպքում չէր կարելի թույլ տալ հետախուզվող անձին լքել Հայաստանի Հանրապետությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հավաստմամբ` այս քայլից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և կառավարությունը ստիպված են լինելու շատ տհաճ հարցերի պատասխանել: Ինչպես նաև առաջիկայում սպասենք ԱՄՆ-ի կոշտ արձագանքին:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ aravot.am