Անկախ քաղաքացու կամքից՝ հաշվառել են Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում (տեսանյութ)
14:56, June 4, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՔաղաքացի Ռուստամ Ղազարյանը, երբ ցանկացել է ստանալ նոր վարորդական վկայական, անսպասելիորեն պարզել է, որ ինքը հաշվառված է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում։ Քաղաքացին դիմել է Առողջապահության նախարարություն՝ հաշվառումից դուրս գալու համար եւ հինգ անգամ մերժում է ստացել։ Ուստի հայց է ներկայացրել Վարչական դատարան
Ռուստամ Ղազարյանը դատական նիստին չէր մասնակցում, նրա շահերը ներկայացնում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանները։
«Նախարարությունն էլ, նարկոլոգիական կլինիկան էլ հանդես են գալիս որպես մեկ մարմին»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նա ընդգծում է, որ հաշվառման փաստով ոտնահարվել է քաղաքացու մեկ այլ իրավունք։ Ռուստամին վարորդական վկայականը անհրաժեշտ է եղել աշխատանքի ընդունվելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ www.a1plus.am