Հայաստանի Հանրապետության դատական համակարգը քննադատության թիրախի տակ
18:57, May 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունքՄարդու Իրավունքներ առանց Սահմանների (ՄԻԱՍ) ներկայացուցիչ Ուիլի Ֆոթրեն գրում է, որ 2015թ.-ի ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում դիտարկվել է ՀՀ Մարդու իրավունքների վիճակը հիմնվելով երկրի ազգային զեկույցի, տեղական և արտասահմանյան ՀԿ-ների զեկուցումների և ՄԱԿ-ի մեխանիզմների զեկույցների վրա:
Դիտարկման ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ ինքը լուրջ մտահոգություններ ունի դատական համակարգում առկա կոռուպցիայի և անկախ դատական համակարգի բացակայության վերաբերյալ: Նրա դիրքորոշումը կիսել են նաև Կանադայի, Կոստա Ռիկայի, Չեխիայի Հանրապետության, Լիտվայի և Նամիբիայի ներկայացուցիչները:
2015թ.-ի ապրիլին ՄԻԱՍ-ը հանդիպել է Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին, ինչպես նաև տեղեկատվություն հավաքել այլ ՀԿ-ներից, այդ թվում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, որոնք բոլորը մատնանշել են նույն համակարգային խնդիրը. Օրենսդիր, Գործադիր և Դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունը: Կազմակերպությունները շեշտել են, որ առանց դատական իշխանության անկախության մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կայուն առաջխաղացում հնարավոր չէ:
Զեկույցում ներկայացված են արդար դատաքննության իրավունքի խախտման երկու գործեր, որոնցով զբաղվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը: