ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության
20:22, March 8, 2016 | Մամլո հաղորդագրություններ | ՀՀ Հատուկ Քննչական ԾառայությունՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի մարտի 9-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի քննությունը՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու և 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա որոշում կայացնելու և այն հաղորդում ներկայացրած անձին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: