ԴԱՀԿ աշխատակիցների գործով բողոքի քննությունը կշարունակվի
18:02, March 8, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 9-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կշարունակի քննել ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի որոշման դեմ Անուշ Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը:
Նախորդ դատական նիստին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի աշխատակիցները ժամանակ խնդրեցին՝ վերաքննիչ բողոքի բովանդակությանը ծանոթանալու համար: