ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Մաշտոցի պողոտայի ցուցարար Վահրամ Պետրոսյանի
17:24, November 8, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Վ. Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Հիշեցնենք՝ հավաքի մի շարք մասնակիցներ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: