Կշարունակվի Կ. Քյուփելյանի գործով բողոքի քննությունը
17:46, February 9, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարեն ՔյուփելյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կշարունակվի ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ Կ. Քյուփելյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Կարեն Քյուփելյանի գործով նախորդ դատական նիստը չէր կայացել՝ դատավոր Ա. Խաչատրյանի՝ այլ դատարան տեղափոխվելու պատճառով: