Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստ՝ ՀՀ Վարչական դատարանում
18:20, February 9, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016թ. փետրվարի 10-ին՝ ժամը 16:15-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի կունենա Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստ՝ ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Տարոն Սիրադեղյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Հիշեցնենք, որ 2015 թ. դեկտեմբերի 11-ին պետք է հրապարակվեր սույն գործով Դատարանի վճիռը, սակայն Դատարանը որոշում կայացրեց՝ դատաքննությունը վերսկսելու մասին: