Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով բողոքի քննությունը կշարունակվի
11:02, February 9, 2017 | Մամլո հաղորդագրություններ2017 թ. փետրվարի 9-ին՝ ժամը 16:30-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա 2016 թ. հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը:
Նախորդ դատական նիստին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը ներկայացրեց բողոքի հիմքերն ու հիմնավորումները, որից հետո դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ քննչական մարմինը հանցակազմի բացակայության հիմքով մերժել էր Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի՝ խարան առաջացնող որակումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը:
Որոշումը բողոքարկվել էր վերադասության, ապա՝ դատական կարգով: