Որոնք էին ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան պատճառները
22:37, December 1, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎանաձոր քաղաքի ծննդատանը գրանցվել է մահվան դեպք, որը պայմանավորված է եղել հետծննդաբերական արնահոսությամբ: Անի Չատինյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանն է և տուժող կնոջ՝ Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդների ներկայացուցիչը: Փաստաբանի ձեռքին է դատաբժշկական փորձաքննության արդյուքները, որի համաձայն` առկա է երկու մանկաբարձ- գինեկոլոգների աշխատանքի թերացում: Անհրաժեշտ է եղել Հռիփսիմե Նազլուխանյանին հրատապ վիրահատություն իրականացնել և կարել հեշտոցից արգանդ հատվածը, սակայն բժիշկները մի քանի ժամ ոչինչ չեն արել, կինն արնահոսությունից մահացել է:
Բժիշկներին մեղադրանք է առաջադրվել, նրանց մեղքի հաստատման պարագայում պետք է մասնագիտական գործունեությունը դադարեցվի, ինչպես նաև 2-5 տարվա ազատազրկում է սպասվում: Բժիշկներից մեկը Հռիփսիմե Նազլուխանյանի մահվանից ուղիղ մեկ տարի անց ենթարկվել է ավտովթարի և մահացել: Դատարանի առջև կկանգնի գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Գործի մանրամասներին ծանոթացնում է տուժողների իրավահաջորդ Անի Չատինյանը: