Մեկնարկում է «Վանաձորի իրավաբանական կլինիկա-2016» ծրագիրը
13:00, May 10, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ սկսում է «Վանաձորի իրավաբանական կլինիկա-2016» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների բնագավառում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել երիտասարդ իրավաբանների տեսական և գործնական վերապատրաստում` վեցամսյա ժամանակահատվածում, որը ներառում է մի շարք դասընթացներ՝ մարդու իրավունքների և իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև՝ քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվության տրամադրման հնարավորություն:
«Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրականացվում է արդեն չորրորդ անգամ: Ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցել շուրջ 50 մասնակիցներ՝ Վանաձոր քաղաքի տարբեր բուհերից:
Ծրագրի մասնակցության համար կարող են դիմել Վանաձոր քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետի 2-4-րդ կուրսերի ուսանողները և վերջին 2 տարիների շրջանավարտները: Մասնակցության համար պետք է ներկայացնել ինքնակենսագրություն (CV) և կից նամակ` համապատասխան փորձի և հետաքրքրվածության վերաբերյալ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թ. մայիսի 20-ը:
Փաստաթղթերը կարող եք ուղարկել` achatinyan@hcav.am հասցեին:
Հարցերի դեպքում դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռ.՝ 093-81-92-75 Անի Չատինյան