Վանաձորցի ծննդկանի մահվան գործի քննությունը կշարունակվի վաղը
18:29, July 10, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018թ. հուլիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործի քննությունը:
Ծննդկանի մահվան մեջ մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Նախորդ դատական նիստը հետաձգվեց պաշտպան Ա. Ոսկանյանի միջնորդությամբ: