Արտասովոր է, երբ ոստիկանների արտասվելը Հայաստանում նման պատժի կարող է արժանանալ. Սաքունց
09:52, September 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներԵրեկ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստին դատախազ Գեւորգյանը ներկայացրեց մեղադրական ճառը և միջնորդեց Շահեն Հարությունյանին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, Շանթ Հարությունյանին՝ յոթ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները հերթական անգամ փչացնում են հենց իրավապահ մարմիններին:
Սաքունցը արտասովոր է համարում այն, որ ընդամենը ոստիկանների արտասվելը կամ արցունքներ առաջացնելը Հայաստանում նման պատժի կարող է արժանանալ:
«Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ քաղաքական ակնհայտ հետապնդում է իրականացվում: Կարծում էի, որ երևի խիղճ կունենան ու չեն գնա նման արկածախնդրության` հաշվի առնելով շատ հանգամանքներ: Բայց պարզվում է, որ իշխանության ներսում «խելք» հասկացողությունը ընդհանրապես բացակայում է: Դա զուտ կենդանական վախին է վերաբերում՝ իշխանությունը կորցնելու վախին: Սրանով իշխանությունները փչացրեցին ոստիկաններին հերթական անգամ: Շանթն ու իր ընկերները համախոհներ էին ու դրանով էլ վտանգավոր էին իրենց համար»,- ասաց նա:
«Առավել քան շատ են օրինակները, երբ օրինապահ մարմինները հովանավորում են իշխանության մարդուն: Երբ հարց են ունենում սովորական քաղաքացու հետ կամ այն մարդու հետ, ով համաձայնության չի գալիս իշխանության կամքի հետ կամ փորձում է հակադրվել նրա հետ: Որպես խնդիր լուծելու մեթոդ նրանք օգտագործում են բռնությունը: Նույն Հարսնաքարի դեպքը, երբ Ռուբեն Հայրապետյանի ակնհայտ իրազեկ լինելու վերաբերյալ բոլոր ապացույցները կոծկեցին, մասնավորապես` հեռախոսազրույցները: Ավելի, քան շատ են ապացուցյները, որ Հայաստանում գոյություն ունի ընտրողական արդարադատություն»,- նշեց Սաքունցը:
Աղբյուրը՝ araratnews.am