ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տոնեց Մարդու իրավունքների միջազգային օրը
18:25, December 10, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԴեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է:
Օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից, որը կրում էր «Ես իրավունք ունեմ….» խորագիրը:
Միջոցառմանը մասնակցում էին տեղական ՀԿ-ների, Վանաձոր քաղաքի ավագանու, Լոռու մարզի դատախազության ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստներ, Վանաձոր քաղաքի այլ բնակիչներ:
Որոշվեցին նախապես հայտարարված համանուն խորագիրը կրող լուսանկարների մրցույթի հաղթողները, նրանք ստացան դրամական մրցանակներ և վկայականներ, իսկ մրցույթին մասնակցած, բայց մրցանակային տեղեր չգրաված լուսանկարների հեղինակները՝ մասնակցության վկայականներ:
Ինչպես մրցույթի, այնպես էլ միջոցառման բոլոր մասնակիցները ստացան անակնկալ նվերներ:
Միջոցառման մասին ավելի մանրամասն կպատմենք մեր առաջիկա հրապարակումներով: