Մարդու իրավունքներին նվիրված ժողով անցկացնելը ահաբեկչական դավադրություն չէ. «Քաղաքացիական hամերաշխության hարթակ»
10:24, July 11, 2017 | Համատեղ, Հայտարարություններ10 հուլիսի 2017թ.
2017թ. հուլիսի 5-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում գտնվող Իշխանաց կղզիներից մեկում՝ Բյույուքադայում, ձերբակալվել է մարդու իրավունքներին նվիրված դասընթաց-ժողովի տասը մասնակից: Խումբը բաղկացած է թուրքական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ութ ներկայացուցչից, ովքեր իրականացնում են իրավապաշտպան գործունեություն, և թվային անվտանգության ու տեղեկատվության կառավարման հարցերով երկու օտարերկրյա խորհրդատուներից: Հուլիսի 6-ին՝ կեսօրից հետո, կալանավորված անձանց փաստաբաններն իմացան, որ իրենց վստահորդների նկատմամբ քննություն է իրականացվում զինված կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական հանցագործություն կատարելու կապակցությամբ, և նախնական տվյալներով նրանք յոթ օր կանցկացնեն նախնական կալանքի տակ:
Ներքոստորագրյալ կազմակերպությունները, ԵԱՀԿ տարածաշրջանի ազգային և միջազգային իրավապաշտպան ՀԿ-ները, «Քաղաքացիական համերաշխության հարթակի» անդամները խստիվ դատապարտում են թուրքական իշխանությունների այս արարքը: Մենք կոչ ենք անում անմիջական և անվերապահ ազատ արձակել ձերբակալված անձանց, ովքեր հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու նպատակով կազմակերպված խաղաղ ժողովի մասնակիցներ: Իրավապաշտպան գործունեությունը չպետք է քրեականացվի: Քաղաքացիական հասարակության իրավապաշտպան գործունեությունը կարևոր ներդրում է առողջ հասարակության կայացման գործում: Մարդու իրավունքներին նվիրված ժողով անցկացնելը ահաբեկչական դավադրություն չէ:
Ձերբակալված Թուրքիայի քաղաքացիներն են՝ Օզլեմ Դալքիրանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա), իրավաբան Նալան Էրքեմը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա), Իլքնուր Ուսթյուն («Կանանց կոալիցիա»), Իդիլ Էսերը («Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչության տնօրեն), Վելի Ակուն («Մարդու իրավունքների օրակարգ» ասոցիացիա), փաստաբան Գյունալ Քուրշունը («Մարդու իրավունքների օրակարգ» ասոցիացիա), Շեյմուս Օյզբեկլին («Իրավունքի նախաձեռնություն») և Նեջաթ Թաշթան («Իքվել ռայթս ուոթչ» ասոցիացիա), իսկ երկու խորհրդատուներ Ալի Ղարավին և Փիթեր Շթոյդթները համապատասխանաբար՝ Շվեդիայի և Գերմանիայի քաղաքացիներ են:
Նախկինում իրավապաշտպանները մի քանի անգամ հայտնվել են իշխանությունների ճնշումների կիզակետում: Իրավապաշտպանների նկատմամբ այս վերջին հարձակումը տեղի է ունենում 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման չհաջողված փորձին հաջորդող ճնշումների պայմաններում, որոնցից տուժած մարդկանց թիվն ավելի է, քան հեղաշրջման փորձին անմիջապես մասնակցող անձանց թիվը: Նման ճնշումներից տուժածների թվում են՝ լրագրողները, իրավաբանները և քաղաքական գործիչները: Միայն անցած ամիս 22 այլ իրավաբանների հետ միասին ձերբակալվել է «Ամնեսթի Ինթերնեշնլ» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչության նախագահ Թաներ Քիլիչը:
«Հոդված 19» (միջազգային կազմակերպություն, Լոնդոն)
Օրենքի կիրառումը մշտադիտարկող ուկրաինացի իրավապաշտպան դիտորդների ասոցիացիա, Կիև
Բարիս Զվոզսկաուի Բելառուսի Մարդու իրավունքների տուն
«Բիր Դուինո» իրավապաշտպան շարժում (Ղրղըզստան)
«Քաղաքացիական ազատությունների կենտրոն» (Ուկրաինա)
Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոն (Ռուսաստան)
Մասնակցության և զարգացման կենտրոն (Վրաստան)
«DRA» գերմանառուսական փոխանակում» կազմակերպություն (Գերմանիա)
«Արդար դատաքննություն» (միջազգային կազմակերպություն, Լոնդոն)
«Գոլոս Սվոբոդի» (Ղրղըզստան)
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (Հայաստան)
Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ (Լեհաստան)
Ադրբեջանի մարդու իրավունքների կենտրոն
«Մարդու իրավունքների տուն» հիմնադրամ (միջազգային կազմակերպություն, Օսլո)
Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոն (Ուկրաինա)
«Մարդու իրավունքների հարց» (Գերմանիա)
«Համաձայնություն» IDP կանանց ասոցիացիա (Վրաստան)
«Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (միջազգային կազմակերպություն, Բրյուսել)
Խոշտանգումից տուժածների վերականգնման միջազգային խորհուրդ (միջազգային կազմակերպություն, Կոպենհագեն)
«Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» (Ադրբեջան)
«Կադիր Կասիյետ» («Արժանապատվություն») (Ղազախստան)
Մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության Ղազախստանի միջազգային գրասենյակ
«Հանրային այլընտրանք» Խարկովի տարածաշրջանային հիմնադրամ (Ուկրաինա)
«Իրավական քաղաքականության հետազոտման կենտրոն» (Ղազախստան)
«Libereco» գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (Գերմանիա)
Մոսկվայի Հելսինկյան խումբ
Նիդերլանդների Հելսինկյան կոմիտե
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե
«Քաղաքացիական ազատությունների գրասենյակ» (Տաջիկստան)
«Պրոմո-ԼԵՔՍ» ասոցիացիա (Մոլդովա)
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (Հայաստան)
«Հանրային դատավճիռ» հիմնադրամ (Ռուսաստան)
Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն (Ադրբեջան)
«Սոլիդարուս» (Գերմանիա)
«ՍՈՎԱ» տեղեկատվական-վերլուծական կենտրոն (Ռուսաստան)
Շվեյցարիայի Հելսինկյան կոմիտե
Ուկրաինայի «Մարդու իրավունքների Հելսինկյան միություն»
Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության և ազատության (Գերմանիա)
«Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպություն» (OMCT) (միջազգային կազմակերպություն, Ժնև)
[Իրենց անվանումներում երկրի անուն չպարունակող կազմակերպությունների կողքին ներկայացվում է երկրի անվանումը, իսկ միջազգային կազմակերպությունների պարագայում ներկայացվում է այն քաղաքի անվանումը, որտեղ գտնվում է նրանց քարտուղարությունը]:
«Քաղաքացիական համերաշխության հարթակը» անկախ քաղաքացիական խմբերի ապակենտրոնացված քարոզչական ցանց է, որի նպատակն է բարելավել մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը Եվրոպայում, Եվրասիայում և ԱՄՆ-ում: