ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ ք. Վանաձորում տաքսի ծառայության հետ համագործակցելու նպատակով
17:36, September 11, 2017 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀիմնական պահանջները.
– Իրականացնել ուղևորափոխադրումներ ՀՀ տարածքում և անհրաժեշտության դեպքում դեպի Վրաստանի Հանրապետություն:
– Անհրաժեշտության դեպքում իրականացնել երթեր գիշերային ժամերին:
Անհրաժեշտ պայմաններ
– Շահագործման պատշաճ վիճակով, մաքուր ավտոմեքենաներ
– Կարճ ժամանակամիջոցում պատվերի ձևակերպում
– Սպասարկման բարձր որակ
– Վարորդները պատշաճ հագնված լինեն, սափրված և մաքուր
– Տիրապետեն վարվեցողության տարրական կաննոներին
– Մեքենայի սրահում ուղևորի ներկայությամբ չծխեն, հարկ եղած դեպքում օգնեն բացել բեռնախցիկը, տեղավորել կամ հանել ուղեբեռը
– Մեքենան վարելիս չխոսեն հեռախոսով, ուղևորության ընթացքում չհայհոյեն և չբողոքեն կյանքից:
Պահանջները վերջնական չեն:
Մենք աշխատում ենք միայն փոխանցումով:
Ք. Վանաձորի այն տաքսի ծառայությունները, որոնք կցանկանան իրենց ծառայությունները մատուցել մեզ, կարող են ssukiasyan@hcav.am էլ. փոստին ուղարկել իրենց առաջարկությունները, այդ թվում՝ սակագներ, կտրոններով աշխատելու արդյունավետ տարբերակ և ռեսուրս` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երթերը նախապես գրանցելու, կարգավորելու և հաշվարկերն իրականացնելու համար:
Ձեր առաջարկությունները խնդրում ենք ուղարկել մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 1-ը: