Վարչական դատարանում կշարունակվի ցուցարար Հասմիկ Էվոյանի դեմ Ոստիկանության հայցի քննությունը
12:17, February 14, 2017 | Մամլո հաղորդագրություններ | ՈստիկանությունՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:10-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակից Հասմիկ Էվոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը:
Հասմիկ Էվոյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Ոստիկանությունը պահանջել է Հ. Էվոյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Տես նաև՝ Ոստիկանությունը հայց է ներկայացրել Մաշտոցի պողոտայի խաղաղ ցույցի ևս մեկ մասնակցի դեմ