Ինչու երկրորդ տեսանյութը չի ներգրավվում Սարի թաղի գործում
12:24, November 14, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Արայիկ Զալյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության մարմնին,որպեսզի հուլիսի 19-ի Սարի թաղում ձերբակալված անձանց գործին կցվի նաև գոյություն ունեցող երկրորդ տեսանյութը, որը ոստիկանները ջնջել էին, սակայն հաջողվել է վերականգնել: Նախաքննության մարմինը բացարձակապես չի արձագանքում այդ տեսանյութի գոյությանը և չի հայտնում դիրքորոշում, ավելին, գործը փակել ուղարկել է դատարան մոնտաժված տեսանյութի տարբերակով:
Հիշեցնենք, Սարի թաղում Սասնա ծռերի կողմից Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելուց հետո երեք օր սարիթաղցիները զրկված են եղել հոսանքից, ջրից, կապի միջոցներից, ինչը դժգոհություն էր առաջացրել նրանց մոտ: Նախաքննության մարմինը չի ցանկացել առկա երկրորդ տեսանյութը կցել գործին, որտեղ ակնհայտ երևում է, որ ոստիկանները զենք են հանել անզեն քաղաքացիների դեմ, ովքեր ընդամենն իրենց սոցիալական խնդիրների լուծման պատճառով դուրս էին եկել փողոց և իրենց դժգոհությունն էին հայտնում:
Մանրամասները տեսանյութում