ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնության վերաբերյալ
13:17, February 14, 2018 | Համատեղ, ՀայտարարություններՆերքոստորագրյալ կազմակերպությունները խստագույնս դատապարտում են 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունը:
Ուժի հրապարակային դրսևորումը ևս մեկ անգամ վկայում և ընդգծում է տիրող անպատժելիության, իշխող վարչակազմի կողմից բռնությամբ հարցերը լուծելու մշակույթը ջատագովելու և տարածելու միտումների մասին: Պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեության հարթակում դրսևորվող նման վարքագիծը չեզոքացնում է իշխանության իմիտացիոն այն ջանքերը, թե երկրում իբր իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ:
ՀՀԿ խմբակցության անդամների գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս կնոջ դերի և նրա նկատմամբ կիրառվող բռնության արատավոր պրակտիկայի մասին:
Այս առնչությամբ խիստ անհրաժեշտ է համարժեք արձագանք և հրատապ քայլեր ձեռնարկել, ուստի դիմում ենք.
- ընդդիմադիր քաղաքական ուժերին, որպեսզի անհապաղ քաղաքական օրակարգում առաջ քաշեն ավագանու ՀՀԿ անդամների և համայնքի ղեկավարի հրաժարականի մասին հարցը,
- միջազգային կազմակերպություններին, որպեսզի բռնության նկատմամբ անպատժելիության խնդիրը վերացնելու հարցը դառնա իշխանությունների հետ հնարավոր համագործակցության հիմնական պայմանը,
- հանրությանը, որպեսզի հանրային պահանջ ձևավորվի բռնության համար պատասխանատվության համար,
- իրավապահ մարմիններին, որպեսզի առաջնորդվեն ոչ թե կուսակցական-իշխանական հրամանով, այլ Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններով և պատասխանատվության ենթարկեն բռնություն կիրառողներին և նրանց օժանդակողներին,
- Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի անմիջապես վարույթ հարուցի և պատասխանտվության կիրառելու պահանջով դիմի ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպություններն իրենց պատրաստակամությունն են հայտնում Մարինա Խաչատրյանի շահերի պաշտպանության և աջակցության համար:
Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանիի» անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրով լի շիշը ներս են բերել ավագանու նիստերի դահլիճ ու փորձել այն մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ «Երկիր Ծիրանիի» անդամների գործողությունները միտված են եղել տարիներ շարունակ Նուբարաշեն համայնքում տիրող գարշահոտության և առկա խնդիրների հարցը վերջապես տեսանելի և շոշափելի դարձնելուն: Տեսանյութը հասանելի է այստեղ՝ http://lurer.com/?p=278558&l=am :
Երևան, 13 փետրվարի, 2018
- «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ
- «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
- «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
- «Փինք Արմենիա» ՀԿ
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
- «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- «Ասպարեզ» լրագորղների ակումբ
- «ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ
- «Վելես» Իրավապաշտպան ՀԿ
- «Հանրային լրագրության» ակումբ
- «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
- «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
- Երևանի Մամուլի Ակումբ
- «Համայնքների Ֆինանսիստների Միություն» ՀԿ
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ
- «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտե» ՀԿ
- «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ
- «Աստղացոլք» ՀԿ
- «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
- «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
- «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ
- «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
- «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ
- «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
- «Հոգևոր Հայաստան» ՄՀԿ
- «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ
- «Իրավունքի Ուժ» ՀԿ
- «Սոցիոսկոպ» ՀԿ
- «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
- «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
- Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան
- «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ
- «Սոցիալական արդարություն» ՀԿ
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
- ՕսԵՋեն Հիմնադրամ
- «Ուրբան» հիմնադրամ
- «Ընտանիք և համայնք» ՀԿ
- «Ֆերմերային Շարժում» ՀԿ
- Արագածոտնի Մամուլի Ակումբ
- Գորիսի մամուլի ակումբ
- «Առողջապահություն և աշխատանք» ՀԿ
- «Քաղաքացիական Ֆորում» ՀԿ
- «Իմ իրավապաշտպանը» ՀԿ
- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
- «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
- «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ
- «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ
- «Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ
- ՀՊՄ
- «Խորան Արդ» ինտելեկտուալ ՀԿ-ն