Արթուր Սաքունց. Քաղաքական վոժդերի լիմիտը սպառվել է
09:50, October 16, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍպասվող Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իր կարծիքն է հայտնել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Երեկ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական հաստատման օրն էր, իշխանությունը սահմանադրական փոփոխությունների միջոցով ինչի՞ է ուզում հասնել.
Իշխանական վերնախավում վերարտադրման համար անհրաժեշտ քաղաքական վոժդերի լիմիտը սպառվել է: Եթե Ռոբերտ Քոչարյանը ուներ իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանին, և սահմանադրական կարգի խախտմամաբ , բռնություներով նրան բերեց իշխանության, նույնը չի կարելի ասել Սերժ Սարգսյանի մասին: Նա ունի վերարտադրման խնդիր, և սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտություն էին իշխանություններին:
Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը անցնելու է խորհրդարանական կառավարման: Մեկ օրվա ընթացքում խորհրդարանը ընտրելու է նախագահ, որը լինելու է անգլիական թագուհու կարգավիճակով: Ս.Սարգսյանը շարունակում է իր միակուսակցական կառավարումը ՀՀԿ-ի մեծամասնությունը ապահովելով խորհրդարանում: Այս դեպքում խաղից դուրս կարգավիճակում է հայտնվում ԲՀԿ:
Այսինքն Սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են Հայաստանի իշխանությունների՞ն, ոչ թե ժողովրդին ու պետությա՞նը:
Մենք խոսում ենք այնպիսի իշխանությունների մասին, որոնց համար մտահոգիչ չէ երկրի ճակատագիրը: Ս.Սարգսյանի թեթև ձեռքով Հայաստանի քաղաքական կուրսը մեկ գիշերվա ընթացքում փոխեց իր ուղղությունը` եվրոպական արժեքների փոխարեն նախընտրելով Մաքսային Միությունը:
Աղբյուրը՝ xosq.am