«Իրավիճակի բուն էությունը հասկանալու համար բերում եմ այս օրինակը»
14:46, November 16, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՈւրեմն ինչպիսի՞ վիճակ է ստեղծվել …
Բուն էությունը հասկանալու համար բերում եմ այս օրինակը:
Մեկի նկատմամբ պարբերաբար բռնություն են կիրառում, ենթարկում նվաստացումների, ընդհուպ բռնաբարում են, ծեծի են ենթարկում, սոված պահում, զրկում ազատությունից, մարդկանց հետ շփվելուց՝ կարճ ասած ստրուկի վիճակ:
Մեկ մեկ իբր խիղճներն արթնանում է, հաց ու ջուր են տալիս, զբոսանքի տանում, կատակում հետը:
Բռնաբարվողն ու բռնությունների ենթարկվողը մտածում է, թե երևի անցավ, ամեն ինչ լավ կլինի, բայց երբ մի փոքր ժպտում է, նորից է ենթարկվում նույն նվաստացումներին:
Ավելին, անընդհատ աշխատացնում են այս բռնաբարվածին, աշխատածի մեծ մասն էլ վերցնում են, դեռ իրա հացի ու ջրի համար վճարն էլ են վերցնում են աշխատավարձից:
Հիմա, երբ ուզում է բարձրաձայնել, դժգոհել, բողոքել, ասում են, ամոթ չես անում, ձայն մի հանի, կիմանան, որ բռնաբարել են քեզ, նվաստացրել են, բա էլ ով քեզ կհարգի, սուս ու փուս մնա, հարմարվի: Մարդիկ ի՞նչ կմտածեն:
Սա էլ թե, համ բռնությունների ենթարկեն, համ բռնաբարեն, համ էլ եղած աշխատավարձից էլի են ուզում վերցնել: Դա դեռ քիչ է, հլա ասում են պարտք էլ եմ բռնության ենթարկողին:
Հիմա ում բողոքում է այս բռնաբարվածն ու ստրկացվածը, բոլորը քննարկում են, թե շատ վատ բան է արել, շատ այլանդակի մեկն է, փիս մարդ է: Բայց լավ, ինչ եղել եղել է՝ ծեծը, նվաստացումները, բռնաբարությունը, շահագործումը անցած լինի: Հիմա դրա ժամանակը չի, մեկ է դրա համար պատասխանատվության ենթարկելը ժամանակ է պահանջում, դեռ պետք է կարողանանք ապացուցել:
Ով գլուխ ունի դրա տակը մտնի՝ հո մենք էլ չենք դառնալու քո օրին, դա՞ ես ուզում, ձայն մի հանի էլի, ի՞նչ իմաստ ունի:
Այդ ամենին դիմացել ես, հիմա մի քանի կոպեկ են ուզում քեզանից վերցնել, դրա համար ի՞նչ ես ղալմաղալ անում, ձայնդ կտրի մնա էլի, թե չէ եղած ապրելու հնարավորությունից էլ կզրկվես, ո՞վ պետք է հետո քեզ այդ հաց ու ջուրը տա:
Սա է, 1000 դրամի ողջ պատմության էությունը:
Դե հիմա գնացեք դեմ ըլլալով, կողմ քվեարկեք, զրից արեք, ցավակցեք, լաց եղեք, բողոքեք, բայց հո շաշ չեք դեմ դուրս գաք, ու այդ հարիֆի համար փչացնեք Ձեր ապագան:
Մի բան էլ իմ կողմից ասեմ:
Պոպուլիզմի, ստախոսության կյանքի ժամանակն անցել է, էժանագին հնարքներով ՄԱՐԴ երևալու տարբերակները մանկական խաղեր են այլևս, լրիվ հասկանում են և տեսնում են:
Ռոբոտացումը, սերժանտացումն ու դոդացումը սավառնում է ԱԺ-ում և կուսակցական երկնակամարներում, հանրության “լայն” շրջանններում:
Միայն թե երբ եկավ քարերը հավաքելու ժամանակը, չասեք բա այս ո՞նց եղավ, ինչու՞ եղավ:
Գիտե՞ք ինչու է գալու այդ ժամանակը և շատ շուտ, որովհետև մեյմունությամբ եք զբաղված, աճքակապությամբ եք զբաղված, խաբեությամբ եք զբաղված, մարդկանց կառափնարան տանելով ու ոչնչացմամբ եք զբաղված:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ ԵՔ ԶԲԱՂՎԱԾ:
Ինչ ցանում եք, այն էլ հնձելու եք