Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցի ներկայացում
11:47, December 16, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու 2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների վերջնական զեկույցի ներկայացմանը, որը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16:15-ից 18:00-ը, Կոնգրես հյուրանոցի «Բոլ Րում» սրահում:
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում:
Վանաձոր և Գյումրի քաղաքներում կարճաժամկետ դիտորդությունն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորման, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Գորիսի մամուլի ակումբի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից: Այդ քաղաքներում իրականացվել է նաև նախընտրական քարոզչության դիտարկում:
Զեկույցում ամփոփված են երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները, ինչպես նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 30 և 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումների վերաբերյալ դիտարկումները:
Համաժամանակյա անգլերեն – հայերեն թարգմանությունը կապահովվի։
Օրակարգը՝ ԱՅՍՏԵՂ