ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության գործով դատաքննությունը՝ ՀՀ Վարչական դատարանում
19:53, February 17, 2016 | Մամլո հաղորդագրություններ | ՀՀ Գլխավոր դատախազությունՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի գործն՝ ըստ հայցի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քննված գործերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցով: Պատասխան չստանալով՝ նույն թվականի հուլիսի 16-ին երկրորդ անգամ է դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել նախորդ գրությամբ պահանջված տեղեկատվությունը: Սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չի ստացվել: