ԱլԳ ՀԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հրայր Մանուկյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ ապօրինի գործողությունների վերաբերյալ
18:29, July 18, 2014 | Այլ, ՀայտարարություններՕրերս մամուլում հրապարակվեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՀԱՊ) պատվիրակների ժողովի անդամ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համակարգող Հրայր Մանուկյանի հանդեպ սույն թվականի հունիսի 30-ինՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի կողմից` հավաքագրման փորձի ընթացքում կատարվել են ապօրինի գործողություններ: Մասնավորապես, հնչել են սպառնալիքներ Հրայրի, նրա համախոհների եւ ընտանիքի անդամների հասցեին: Այդ սպառնալիքները հնչեցվել են ի պատասխան այն բանի, որ նա ընդամենը հրաժարվել է համագործակցել այդ մարմնի հետ, ինչը հանդիսանում է իր սահմանադրական իրավունքը: Հրայրն, իդեպ, նաեւ AraratNews կայքի լրագրող է, իսկ վերջերս ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:
Այս ապօրինության կապակցությամբ Հրայր Մանուկյանը պաշտոնապես դիմել է ՀՀ դատախազություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին:
ԱվելորդչէհիշեցնելՀՀԱԱԾ-ինեւպետականպատկանմյուսմարմիններին, որհամաձայնՀՀՍահմանադրության՝պետություննապահովումէմարդուիրավունքներիեւազատություններիպաշտպանությունըՍահմանադրությանեւօրենքներիհիմանվրա` միջազգայինիրավունքիսկզբունքներինունորմերինհամապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնականիրավունքներովեւազատություններով` որպեսանմիջականորենգործողիրավունք (ՀՀՍահմանադրություն, հոդված 3): Բացիայդ, հանրայինծառայությանընդունվելըանձիիրավունքնէ, որնիրհերթինկազմումէմարդուանձնականկյանքը: Պետությանկողմիցյուրաքանչյուրմիջամտությունմարդուանձնականկյանքինեւկարծիքիարտահայտմանազատությանը, եթեդադուրսէմիջազգայիննորմերովսահմանվածհամաչափությանդաշտից, պետքէդատապարտվի:
Պետությունըմիջազգայիննորմերինհամապատասխանկրումէպարտավորություններոչմիայնչխախտելումարդուհիմնարարիրավունքներնուազատությունները, այլեւթույլչտալուդրանցխախտումըայլանձանցկողմից, այդ թվում պաշտոնատար կամ մասնավոր անձանց: Վերջապես, ՀայաստանիազգայինանվտանգությանմարմիններըկոչվածենպաշտպանելեւապահովելՀՀքաղաքացիներիանվտանգություննուշահերը, այլոչթեսպառնալիքհանդիսանալդրանցհամար: ՊետականմարմիններըպետքէծառայենՀայաստանիՀանրապետությանը, այլոչթեանմտորենկատարենիշխանությանմեջգտնվողմիխումբմարդկանցկամմեկմարդուքաղաքականպատվերները: Անվտանգությանծառայություններումանհատ քաղաքացիներինհավաքագրելը՝ լրտեսելուսեփականքաղաքացիներին, տոտալիտար համակարգի եւ ոստիկանական պետությանառավել բնորոշառանձնահատկություններիցեն: Հայաստանը նման պետությանվերածելը արդյունք է իշխանությանզավթման:
Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԱԾ-ի ապօրինի գործողությունները Հրայր Մանուկյանի հանդեպ եւ պահանջում է ՀՀ պատկան մարմիններից.
– բացահայտել ապօրինություն կատարած ՀՀ ԱԱԾ աշխատակցին ու այդ գործողությունը նրան հանձնարարած վերադաս անձանց եւ պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ.
– միջոցներ ձեռնարկել Հրայր Մանուկյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ.
– վերացնել այսուհետ ՀՀ ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից մարդկանցստիպողաբարհանրայինծառայությանհավաքագրմանառկա արատավոր գործելաոճը:
18 հուլիսի, 2014թ., Երեւան
ԵՄ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմ