«Դատախազը դիմե՞լ է ռուսական կողմին՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով». Արթուր Սաքունց
14:13, November 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ժամանակ միջնորդություն ներկայացվեց:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ներկայացրեց գործով մեղադրող Գեւորգ Գեւորգյանի բացարկի վերաբերյալ միջնորդություն՝ պնդելով, որ վերջինս ոչ հետեւողական դիրքորոշում է դրսեւորել՝ տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնելու տեսանկյունից:
«Մինչեւ հիմա չգիտենք՝ նա դիմե՞լ է ռուսական կողմին՝ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով»,-ասաց Արթուր Սաքունցը:
Գործով երեք դատավորները քննարկելով միջնորդությունը՝ որոշեցին այն մերժել, քանի որ միջնորդությունը չի բխում քրեական դատարավարության օրենսգրքի համապատասխան պահանջներից: Նիստը շարունակվում է:
Տես նաև՝ news.am